Թրամփը շարունակում է պնդել, որ նոր կորոնավիրուսը «շատ ավելի քիչ մահացու» է, քան սեզոնային գրիպը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ նոր կորոնավիրուսը «շատ ավելի քիչ մահացու» է, քան սեզոնային գրիպը:
«Մոտենում է գրիպի սեզոնը: Ամեն տարի շատ մարդիկ են մահանում գրիպից՝ չնայած պատվաստանյութի առկայությանը, երբեմն ավելի քան 100 000 մարդ: Մենք պատրաստվում ենք փակե՞լ մեր երկիրը: Ոչ, մենք սովորել ենք ապրել դրա հետ ճիշտ այնպես, ինչպես այժմ ապրում ենք COVID-ի հետ, բնակչության մեծ մասի համար այն շատ ավելի քիչ վտանգ է ներկայացնում»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
72 ժամ անցկացնելով Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնում, Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն: Կորոնավիրուսի դեմ բուժման համար նախագահը ստացել է փորձնական կոկտեյլ հակավիրուսային ռեմդեսիվիրով եւ հակաբորբոքային ստերոիդ դեքսամետազոնով:
Հայտարարելով հիվանդանոցից դուրսգրման մասին՝ Թրամփը գրել է. «Մի՛ վախեցեք կորոնավիրուսից: Թույլ մի տվեք, որպեսզի այն գերիշխի ձեր կյանքում»: