Էդգար Մարկոսյանը տանեցիներին խաբել, ասել էր ինքը չի կռվում, թիկունքում է, այն էլ Արցախի նախագահը երեխուն վառեց ու Արցախի հերոսի կոչում տվեց՝ 10 տանկ ոչնչացնելու համար
Ժամկետային զինծառայող, 1998 թ-ին ծնված Էդգար Մարկոսյանը տանեցիներին խաբել, ասել էր ինքը չի կռվում, թիկունքում է, այն էլ Արցախի նախագահը երեխուն վառեց ու Արցախի հերոսի կոչում տվեց՝ 10 տանկ ոչնչացնելու համար:
Միանգամից 2 լուր ստացա․ նախ՝ որ տղաս առաջին գծում է, շարունակությունը էլ չլսեցի: «Արցախի հերոս» Էդգար Մարկոսյանի մայրը Factor TV-ի հետ զրույցում պատմել է իր ապրումների և որդու հերոսության մասին։ «Դեռ շոկի մեջ եմ»,- նշեց Էդգարի մայրը՝ Անահիտ Սարիբեկյանը։ Էդգար Մարկոսյանը վերջին անգամ տանը եղել է Ամանորին։ 6 ամիս ծառայել է Գյումրիում, հունվարից Արցախում է։ Մասնագիտությամբ կիբերնետիկ Էդգարը պատերազմական այս օրերին թշնամու 10 տանկ է խոցել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվս 5 հոգի ստացել է Արցախի հերոսի կոչում
Դավիթ Լյովայի Գրիգորյան
Էդգար Էդվարդի Մարկոսյան
Յուրա Հայկարամի Ալավերդյան
Կարեն Շահենի Շաքարյան
Դավիթ Վանիկի Ղազարյան (հետմահու)