Թուրքիան պետք է անպայման մասնակցի խաղաղության բանակցություններին. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անհեթեթ միտքն է արտահայտել թուրքական պետական ռադիոհեռուստաընկերությանը՝ TRT–ին տված հարցազրույցում։
Ադրբեջանի նախագահը պնդել է, թե զինադադար հաստատելու համար պետք է լինեն միջազգային երաշխիքներ, ինչպես նաեւ հայկական կողմը ներկայացնի զորքերը հետ քաշելու ժամանակացույց։
Ալիեւը նաև ասել է, թե ՌԴ–ն այս հակամարտությանը որեւէ մեկին չի աջակցում, իսկ Հայաստանը ցանկանում է պատերազմ ներքաշել ՌԴ–ին։
Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական զինուժն օգտագործում է թուրքական ԱԹՑ–ներ։
«Թուրքիայի տված ԱԹՍ–ների շնորհիվ Ադրբեջանի զոհերը քչացել են, եւ դրանք ցույց են տալիս Թուրքիայի պոտենցիալն ու ուժեղացնում Ադրբեջանին։ Թուրքիան անպայման պետք է լինի խաղաղության բանակցություններում։ Էրդողանի համարձակ հայտարարությունները մյուս երկրների համար զգուշացում էին։ Ֆրանսիայի նախագահը երկու անգամ զանգահարել է ինձ։ Ես ապացույց ուզեցի հայերի պնդումների հետ կապված, բայց չտվեց»,–ասել է Ալիեւը։