Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու...

Հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ. նախագահ Սարգսյանի հարցազրույցը չինական Caixin Media-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Caixin Media գործակալությանը.

Հարց-Երեկ մենք տեսանք, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ արեցին երկու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվի հետ վերսկսել բանակցությունները:

-Ցանկանում եմ նախ և առաջ անդրադառնալ տիրող իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը խորհրդային իշխանության կողմից պարտադրված` 70 տարի Ադրբեջանի մաս էր կազմել, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով վճռեց դուրս գալ Ադրբեջանի կազմից և անկախություն հռչակեց: Ադրբեջանի արձագանքը 20-րդ դարի արձագանք չէր, նա զորքեր ուղարկեց և սկսեց կոտորած, հակամարտությունը վերաճեց պատերազմի: Պատերազմը դադարեց 1994 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի երեք համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Բանակցությունները շարունակվում էին 26 տարի: Պետությունների, հակամարտող կողմերի միջև, ինչպես նաև կոմերցիոն ցանկացած բանակցություն երբեմն գոհացնող է, երբեմն` ոչ: Դա նորմալ է: Պետք է համբերություն ունենաս, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է:

Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից և ընտրել պատերազմի ուղին: Դա եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով տեղային պատերազմների, քառօրյա պատերազմների, ինչպես 2016 թվականին, մեկ այլ բախում տեղի ունեցավ այս տարվա հուլիսին: Սակայն այս անգամ ամեն բան տարբեր է: Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Թուրքիան Ադրբեջանում ունի մեծ թվով զինվորականներ՝ ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ Նախիջևանում, որը ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև և այսօր փաստացիորեն կառավարվում է թուրքական կողմից:

Բուն Ադրբեջանի տարածքում Թուրքիան ունի գեներալներ, խորհրդականներ, և որ ավելի վատ է՝ Թուրքիան վարձել և իր հետ բերել է ջիհադիստ ահաբեկչական խմբերի Սիրիայից: Ինչպե՞ս կարող է երրորդ երկիրը միջամտել երկու պետությունների՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությանը, ինչպե՞ս կարող է այստեղ բերել անկառավարելի մի բան՝ ջիհադիստ ահաբեկիչների:Ադրբեջանցիների և թուրքերի կողմից ժամանակակից տեխնոլոգիա է օգտագործվում ՝ դրոններից մինչև F-16 կործանիչներ, ինչը ևս հակասում է բոլոր միջազգային նորմերին: Վստահ եմ, որ համաձայնագիրը, որն ունի Թուրքիան ԱՄՆ-ի հետ, թույլ չի տալիս այդ երկրին նման քայլերի գնալ: Բացարձակ համոզված եմ, որ համաձայնագրերը, որը Թուրքիան ստորագրել է՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, արգելում են նրան այս ամենը: Սակայն այդ երկիրն անտեսում է սա: Մենք այժմ ունենք փաստեր, որ ոչ միայն ամերիկյան սարքավորումներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում: Տարբեր երկրների, այդ թվում և Թուրքիայի արտադրած դրոնները օգտագործվում են ոչ միայն այդտեղ, այլև օգտագործվում են Հայաստանի դեմ: Նախորդ գիշեր թուրքական արտադրության 4 դրոն խախտել է Հայաստանի հետ սահմանը: Դրանք ոչնչացվել են հայկական պաշտպանական համակարգի կողմից:

Հարց- Այսինքն, հակամարտությունը վերսկսվել է ոչ միայն արևելյան կողմում, այլև ձեր և Թուրքիայի սահմանին:

- Ես չունեմ վերջնական տվյալներ, թե որտեղից են նրանք մտել հայկական սահմաններից այս կողմ, սակայն դա էական չէ, դրանք թուրքական դրոններ են, ղեկավարվում են թուրք օպերատորների կողմից և հատում են սահմանը:

Այսինքն, կան թուրքական ներգրավվածության բոլոր ապացույցները: Նրանք պատճառաբանում են իրենց գործողությունները՝ ասելով, թե իբր իրենք ադրբեջանցիների էթնիկ եղբայրներն են: Ներեցեք, սակայն թյուրքական ժողովուրդներն այնքան շատ են, թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի բոլոր շրջաններում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Չինաստանի հյուսիսում: Եթե նրանք փնտրում են էթնիկ եղբայրների, դա նշանակում է, որ նրանք կարող են միջամտե՞լ այս բոլոր պետությունների գործերին՝ աջակցելու «էթնիկ եղբայրներին»: Սա միանշանակ անընդունելի է:

Երկրորդը, նրանք պնդում են, թե իբր Հայաստանում կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: PKK զինյալներ չկան: Հայաստանում մենք ունենք քրդական և եզդի ազգաբնակչություն: Նրանք բոլորը Հայաստանի լավ քաղաքացիներ են: Նրանցից ոմանք բնակվում են Լեռնային Ղարաբաղում և այնտեղ ևս լավ քաղաքացիներ են: Եվ երբ վտանգ է լինում, նրանք պաշտպանում են իրենց երկիրը: Նրանք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են:

Երրորդը, որը հետաքրքիր է՝ Թուրքիան իր զինուժը տեղակայել է էներգետիկ խողովակաշարի մոտ՝ հայտարարելով, թե սպառնալիք կա Լեռնային Ղարաբաղի կողմից: Սա մեկ այլ անհեթեթություն է, քանի որ եթե Լեռնային Ղարաբաղը կամ հայերը մտադրություն ունենային այն ռմբահարելու, դա կանեին 20 տարի առաջ, երբ խողովակաշարը դեռ նոր էր կառուցվում: Եթե առաջին ռումբերը նետվեին խողովակաշարի առաջին 100 մետրի կառուցման ժամանակ, առհասարակ խողովակաշար չէր լինի: Ճիշտ չե՞մ: Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները կվախենային խողովակաշար ունենալ մի հատվածում, որտեղ Լեռնային Ղարաբաղից կարող էր սպառնալիք գալ: Սակայն հայերը նման բան չեն արել: Եվ այս 20 տարիների ընթացքում Ադրբեջանը միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունեցել նավթի վաճառքից, օգտագործել այդ գումարը զենք գնելու և հայերին սպանելու համար: Իսկ այժմ նրանք ասում են, թե հայերը կռմբակոծեն, ինչը անհեթեթություն է: Ես կտրականապես մերժում եմ սա:

Հարց- Քանի որ, ինչպես նշեցիք, թուրքական ներգրավվածությունը բավական բարդ է, և խնդիրները կարող են լուծվել միայն Մինսկի խմբի ձևաչափով, դուք պատրաստվո՞ւմ եք դիմել ՀԱՊԿ երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին՝ միջամտելու ներկայիս իրադրությունում:

Արդյո՞ք դա քննարկվող տարբերակ է, թե՞ դուք կնախընտրեք ձեր պաշտպանական ուժերը:

- Պատասխանը պարզ է: Երբ չկար թուրքական ներգրավվածություն, և հակամարտության կողմերն էին Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի պետությունն ու Հայաստանը՝ որպես նրանց անվտանգության երաշխավոր, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեին այս պարզ իրավիճակի հետ: Ներկայիս իրադրությունն այլ է: Բոլոր համանախագահները փորձում են հավասարակշռված, քաղաքական տեսանկյունից կոռեկտ դիրքորոշում ունենալ: Հիմա այդ հավասարակշռությունը չկա, քանի որ կա Թուրքիան:

Կարծում եմ՝ կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից, երբ նրանք աջակցեն Ադրբեջանին միայն կրթության, գիտության, հումանիտար ոլորտներում: Սակայն քանի դեռ նրանք ներգրավված են այս ամենում, չկա հավասարակշռություն: Մինսկի խմբի համանախագահների համար շատ բարդ է լինելու գործ ունենալ հակամարտության մաս դարձած նոր սուբյեկտի հետ, որը Թուրքիան է:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին. իրավիճակը, որը ձեզ ներկայացրի, արդեն բարդ է Թուրքիայի ներկայության պատճառով: Ես մշտապես հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը կներգրավվեն: Մենք դժգոհ ենք, որ ունենք մի արտաքին խաղացող, որը միջամտում է և ամեն բան ոչնչացնում:

Մենք ցանկանում ենք խնդրել միջազգային հանրությանը՝ ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա հետ քաշվի: Միայն դրանից հետո մենք կարող ենք վերադառնալ Մինսկի խմբի բնականոն գործընթացին:

Ցանկացած երրորդ կողմի որևէ ներգրավվածություն ողջ պատկերը շատ ավելի կխճճի և կդարձնի դժվար կառավարելի: Մենք կունենանք իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է: Եվ այս Սիրիան Կովկասի սրտում կստեղծի տասն անգամ ավելի շատ խնդիրներ, որոնք կտարածվեն ողջ տարածաշրջանով:

Հարց- Կան կարծիքներ, որ Հայաստանը պետք է միավորվի Արցախի Հանրապետության հետ: Ոմանք կոչ են անում դե յուրե ճանաչել այդ պետությունը: Իսկ ադրբեջանական կողմի միակ տարբերակը տարածքներն ազատագրելն է: Դուք կընդունե՞ք դա: Ինչպիսի՞ն է լինելու ձեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այս բախումից հետո:

- Դուք երկու հարց տվեցիք՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու կամ գուցե որևէ տեսակի համաձայնագիր ստորագրելու մասին: Բաքվի մոտեցումը բացառապես մերժում է որևէ բանակցություն և պնդում է, թե կա միայն մեկ լուծում, և դա յուրաքանչյուր հայի հեռացումն է այն տարածքից, որտեղ տարիներ ի վեր բնակվել են: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեպքում մեր մոտեցումն է՝ լինել հնարավորինս համբերատար: Մենք կարող էինք ճանաչել Լեռնային Ղարաբաղը 30 կամ 26 տարի առաջ, բայց քանի որ ունեինք բանակցային սեղան և խոսում ենք վերջնական լուծման մասին, մենք որոշեցինք մեր ճանաչմամբ իրավիճակն ավելի չբարդացնել և սպասել, մինչև կգտնենք վերջնական լուծում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ քայլը չանելով՝ Հայաստանի միակ մտադրությունն է եղել լինել համբերատար և չբարդացնել խաղաղության գործընթացը:

Իհարկե, ներկայիս պատերազմի և ադրբեջանական կողմի հայտարարությունների պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք և ոչ միայն ճանաչի, այլև բացեիբաց աջակցություն ցուցաբերի: Իսկ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այն պատմական հայկական տարածք է, որը տրվել է Ադրբեջանին խորհրդային իշխանությունների կողմից: Ստալինը հայտնի էր բոլոր ազգերի միջև խնդիրների ստեղծմամբ, նա խնդիրներ է ստեղծել ռուսների ու վրացիների, ուկրաինացիների և ռուսների, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև և այլն: Սա էլ դրանցից մեկն է: Որպեսզի խաղաղ բանակցությունների հնարավորություն լինի, Հայաստանը շատ պահպանողական և համբերատար դիրքորոշում ցուցաբերեց: Սա խնդիրների լուծման հայկական տարբերակն է, քանի որ մենք հավատում ենք խաղաղության բանակցություններին:

Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, ժամանակակից ձևակերպմամբ կոչվում է էթնիկ զտումներ՝ դու պարզապես դուրս ես քշում բոլորին և նվաճում նրանց հողը: Եթե նրանք նման քաղաքականություն սկսեն, ապա ո՞րը կլինի սահմանը: Այդ դեպքում մենք կունենանք աշխարհ, որտեղ միայն երկու կամ երեք պետություն կլինեն: Եթե մեկն ուժեղ է, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք կարող են բոլորին նվաճել: Որտե՞ղ է մեր մարդկությունը: Որտե՞ղ է միջազգային հանրությունը: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Որտե՞ղ են մնացած բոլորը: Այս տեսանկյունից այն, ինչ Բաքուն ասում է, մեզ համար ամբողջությամբ անընդունելի է: Ես սա ընդգծում եմ ոչ միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում պատմականորեն մշտապես հայեր են ապրում, այլև շատ կարևոր է այն, որ այսօրվա պատերազմում ներգրավված է Թուրքիան: Այս հանգամանքը բոլոր հայերին՝ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Կալիֆորնիայում կամ Մերձավոր Արևելքի երկրներում հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել 1915 թվականին: Այսօր տեսնում ենք, որ, ցավոք սրտի, Թուրքիան որոշել է վերջացնել այն գործը, որն անավարտ էր թողել 1915-ին, երբ նրանք սպանեցին 1,5 միլիոն հայերի և շատերին քշեցին իրենց պատմական հայրենիքից:

Հարց -Տեսնում ենք, որ Բաքուն մշտապես մատնանշում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, պնդում, որ հայերը և Արցախի զորքը պետք է դուրս գան: Ինչպե՞ս եք արձագանքում 1993-ի այդ չորս բանաձևերին: Կամ՝ հնարավո՞ր է ներկայացվի կամ կազմվի նոր՝ ավելի հավասարակշռված բանաձև՝ ներկա իրավիճակով պայմանավորված:

-Այս պահին ամեն ինչ սեղանին է, և մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները: Կցանկանայի նշել, որ չենք կարող Հայաստանի, Սփյուռքի կամավորներին կանգնեցնել:

Հարց- 15 միլիո՞ն ամբողջ աշխարհում:

-Այո: Նրանցից յուրաքանչյուրը հիշում է Ցեղասպանությունը, շատ զգայուն է այդ հարցի վերաբերյալ, և կան մարդիկ, որոնք պատրաստ են գալ: Նրանց արդեն իսկ վերադառնում են Հայաստան ԱՄՆ-ից, Ռուսաստանից և մնացած այլ երկրներից: Նրանք կամավորներ են: Ոչ ոք, նույնիսկ ես, չի կարող կանգնեցնել նրանց և ասել, որ չեն կարող գնալ: Նրանք զգում են, որ սա խաղ է, որն ունի այլ սցենար, և կկրկնվի նույնը, ինչ կատարվեց 105 տարի առաջ: Կալիֆորնիայի, Մերձավոր Արևելքի, ամբողջ արաբական աշխարհի, Ռուսաստանի, Եվրոպայի և շատ այլ երկրների հայերն իրենց հայրենիքից դուրս են ապրում Ցեղասպանության պատճառով: Նրանց հայրենիքը ոչնչացվել էր, և նրանք պետք է փախչեին: Նրանք գնացին Մասաչուսեթս, Նյու Յորք, Բոստոն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ղրիմ, ամենուր: Ինչու՞: Քանի որ նրանք Թուրքիայի կողմից դուրս էին քշվել իրենց սեփական պատմական հայրենիքից: Այսօր պատմությունը կրկնվում է: Այդ իսկ պատճառով երիտասարդները, որոնք թոռներն են նրանց, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, ծնողներին, հայրենիքը, չեն կարող ընդունել, որ այդ պատմությունը կրկնվի: Հազարավոր կամավորներ պատրաստ են գալ և կռվել իրենց երկրի համար:

Հարց-Կարո՞ղ ենք ասել, որ եթե Բաքուն առաջինը հրադադար հաստատի, այդ դեպքում դուք հետ կպահեք ձեր պաշտպանական ուժը, և կամավորները չեն շարունակի կռվել:

-Կարող եմ վստահեցնել, որ հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ: Մենք որպես ազգ դա թույլ չենք տա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի լքի իր հայրենիքը, որտեղ ապրել է հազարավոր տարիներ: Հայերը, դրսի նրանց բարեկամները ոչ մի դեպքում դա թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով իմ վերջնական ուղերձը հետևյալն է՝ եթե մենք դուրս մղենք թուրքական գործոնը, Ադրբեջանը բավարար ուժի չի ունենա միայնակ այս էթնիկ զտումն իրականացնելու համար: Եթե թուրքական գործոնը դուրս մղվի, ապա դա Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հայերին, Հայաստանի Հանրապետությանը կստիպի վերադառնալ բանակցությունների սեղան և գտնել խաղաղ լուծում:

Այս աշխարհում վերջնական լուծումները ռազմական չեն: Յուրաքանչյուր ռազմական լուծում, յուրաքանչյուր պատերազմ, որը վերջնական է թվում, ի վերջո, ընդհանրապես վերջնական չէ: Տեսեք, թե ինչ կատարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիան բաժանվեց, իսկ հիմա այն բաժանվա՞ծ է: Մենք մարդկային արարածներ ենք և ապրում ենք ուրիշ աշխարհում, որը չպետք է լինի իրար սպանելու աշխարհ:

Հարց- Բաքուն պնդում է, որ ձեր պաշտպանական ուժերը ուղղակիորեն ներգրավված են պատերազմում, գտնվում են առաջնագծում: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի հարաբերություններ են Հայաստանի ազգային ուժերի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերի միջև: Այսօր դուք գտնվո՞ւմ եք նույն միասնական հրամանատարության ներքո:

-Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտության մեջ: Ինչպես արդեն նշեցի, Լեռնային Ղարաբաղում կռվող բանակը կոչվում է Արցախի պաշտպանության բանակ: Կան նաև այնտեղ կռվող կամավոր հայեր: Նրանք այնտեղ չեն գնում երրորդ կամ չորրորդ երկրի կողմից: Ադրբեջանի դեպքում դա կազմակերպված է Թուրքիայի կողմից՝ բերելով ոչ միայն նրանց զինված ուժերը, զինտեխնիկան, կառավարելով և օգնելով ադրբեջանական բանակին, այլ նաև ահաբեկիչներ բերելով, որոնք մեծ խնդիր և գլխացավանք են ողջ տարածաշրջանի համար՝ հնարավոր է՝ հյուսիսի համար, որը Հյուսիսային Կովկասն է՝ Ռուսաստանի մասը, հնարավոր է՝ հարավի համար, որտեղ Իրանն է՝ միևնույն է թիրախավորելով Հայաստանը: Ո՞վ է ցանկանում այս աշխարհում ահաբեկիչ տեսնել իր հողում: Ես դա չեմ ցանկանում: Զարմացած եմ, որ մեր ադրբեջանցի հարևանները նրանց թույլ են տվել՝ լինել իրենց հողում՝ հավատալով, որ կոնֆլիկտից հետո նրանք կհեռանան: Սակայն դա այդպես չէ: Տեսնում ենք, որ վերջին տարիներին, որտեղ նրանք գնում են, այլևս չեն հեռանում:

Հարց-Մինչև այս պահը շարունակու՞մ եք արդյոք վստահություն ունենալ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի մասով:

-Ես առավելագույն վստահություն ունեմ մի պարզ պատճառով: 30 տարի առաջ ես ֆիզիկայի և մաթեմատիկայի պրոֆեսոր էի, հետո դարձա Հայաստանի դեսպանը՝ ներառյալ Միացյալ Թագավորության, ՆԱՏՕ, այնուհետև ԵՄ և այլն: Այդ ընթացքում շատ հանդիպումներ էի ունենում տարբեր մարդկանց հետ: Բոլորն ինձ բացատրում էին հակամարտության մաթեմատիկան, ասում, թե Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը շատ փոքր են, Ադրբեջանը շատ ավելի մեծ, մեծաքանակ ռազմական տեխնիկա, Թուրքիայի աջակցությունն ունի: Դա 1990-ականների սկիզբն էր: 1994-ին նույն մարդիկ ասում էին, որ, ըստ իրենց կարծիքի, Լեռնային Ղարաբաղի բանակը Կովկասի ամենաուժեղ բանակն է: Դու կռվում ես ոչ միայն զենքով, հրթիռներով, ինքնաթիռներով, այլև քո ոգով: Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ առանձնահատուկ ոգի ունեն: Այս լեռնային մարդիկ շատ բաների միջով են անցել: Ադրբեջանի այս հարձակումը առաջինը չէ, նրանք տեսել են Չինգիզ խան, պարսկական զորքեր, սակայն երբեք չեն լքել իրենց հայրենիքը:

Հարց-Խոսե՞լ եք արդյոք Արցախի Հանրապետության նախագահի հետ ներկա իրավիճակի մասին:

-Իհարկե, զանգահարել եմ: Խոսել ենք ստեղծված իրավիճակի մասին, նա ներկայացրել է իր տեսակետը և թե ինչպիսի տեղեկություններ ունի: Ես խոսել եմ նաև աշխարհի այլ երկրների ղեկավարների հետ՝ փորձելով նրանց բացատրել իրավիճակը: Նրանց խնդրել եմ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նրանք պետք է հասկանան, որ ժամանակակից Թուրքիան վերջին 30 տարիներին անցնելով տնտեսական դժվարությունների միջով՝ ավելի ու ավելի անհուսալի և իր գործողություններում անպատասխանատու է դառնում: Թուրքիան ներգրավված է հակամարտություններում՝ հարավում, հյուսիսում, արևելք, արևմուտք: Նայեք Սիրիային, Իրաքին, Լիբիային, եղել են նաև Եգիպտոսում, հիմա Միջերկրականը, Հունաստան, այսօր արդեն Հայաստան: Նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ սա Օսմանյան կայսրության վերադարձն է, 100 տարի առաջ տեղի ունեցածի վերադարձը:

Հարց-Կարո՞ղ եք ասել, որ Բաքվի սկսած այս գրոհը խրախուսվել կամ նույնիսկ ուղղորդվել է Անկարայի կողմից:

-Փաստն այն է, որ ուղղակի ակնառու է, որ դա կազմակերպվել է Թուրքիայի հետ միասին կամ Թուրքիան մեծ ազդեցություն ունի այս հարցում:

Հարց-Նախորդիվ նշել էիք, որ եթե ամբողջ աշխարհը ցանկանում է լիցքաթափել ներկա լարված իրավիճակը, հիմնական խոսքը պետք է ուղղվի Թուրքիայի կողմը, և երբ Թուրքիան հետ քաշվի՝ հնարավոր կլինի հրադադար վերահաստատել:

-Այն պահին, երբ Թուրքիան հետ մղվի, ի վերջո, որոշ ժամանակ անց մենք հրադադար կունենանք, քանի որ կողմերը կբանակցեն Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո: Հրադադարից հետո որոշ ժամանակ անց, հույս ունեմ, որ կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղան: Հակառակ դեպքում այս հակամարտության շուրջ միայն լարվածություն կլինի, որի դեպքում ոչ ոք հաղթող չի լինի՝ ո՛չ Եվրոպան, որովհետև կապ կա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիայի միջև, ո՛չ նույնիսկ Չինաստանը, որովհետև Մետաքսի ճանապարհի որոշ հատված ձգվում է Կովկասով, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ նույնիսկ Թուրքիան: Դա հետագա անկայունություն կստեղծի:

Այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ բոլորը՝ Չինաստանը, մենք, Ամերիկան, Ռուսաստանը պայքարում են կորոնավիրուսի դեմ: Ինչքան անմարդկային պետք է լինել՝ իմանալով, որ քո զինվորները կռիվ գնալով կարող են միմյանց վարակել: Ինչքան անմարդկային պետք է լինել խաղաղ բնակիչների վրա կրակելու, քաղաքները, գյուղերը ռմբակոծելու համար, այն դեպքում, երբ գիտես, որ մարդիկ փորձում են մեկուսանալ և միմյանցից հեռավորություն պահպանել, քանի որ կորոնավիուս կա: Լեռնային Ղարաբաղի հայերի համար կա երեք պատերազմ: Նրանք միաժամանակ պատերազմում են կորոնավիրուսի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ:

-Շնորհակալություն, պարոն նախագահ:

դիտվել է 455 անգամ
Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan