«Դիտորդ թեմատիկ». Իրավիճակը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում՝COVID-19 համաճարակի պայմաններում
ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, 2020թ. մարտի 16-ին որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Հիշյալ որոշմամբ սահմանափակումներ են կիրառվել նաև առանձին հաստատություններում, մասնավորապես` քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում:
«Դիտորդ թեմատիկ»-ում ներկայացվում է «Իրավիճակը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում՝ COVID-19 համաճարակի պայմաններում» զեկույցը:
Զեկույցի եզրափակիչ մասում նշվում է. «Ընդհանրացնելով, կարելի է նշել, որ ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում, Արդարադատության նախարարությանը հաջողվել է խուսափել քրեակատարողական հիմնարկներում համաճարակի բռնկումներից, իսկ կիրառված սահմանափակումները եղել են ողջամիտ և մարդու իրավունքների համատարած խախտումների չեն հանգեցրել:
Զեկույցը կարդացեք՝ այստեղ: