Իրավիճակի հետագա լարումը խիստ բացասական ազդեցություն կթողնի ողջ տարածաշրջանի անվտանգության վրա. Դավիթ Զալկալիանի
Հայտարարություն է տարածել Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է 1tv.ge-ն:
«Հայաստան-Ադրբեջան հերթական ռազմական հակամարտության արդյունքում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ: Ցավոք, ռազմական գործողությունների պատճառով երկխոսությունը չի վերսկսվել: Բոլորս լավ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա լարումը խիստ բացասական ազդեցություն կթողնի ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել դեէսկալացման ուղղությամբ:
Իր հերթին, Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է զգալի արդյունավետ քայլեր, մասնավորապես, ժամանակավորապես դադարվել է ցամաքային և օդային հաղորդակցությամբ ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը երկու երկրի ուղղություններով: Այս մասին մեր գործընկերները տեղեկացվել են: Ինչ վերաբերում է ցանկացած տեսակի այլ միջազգային տարանցիկ բեռներին, ապա վրացական կողմը լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները, և ապագայում էլ միջազգային պարտավորություններին կլինենք լիովին հավատարիմ»: