Թուրքիան ցույց է տալիս իր երկակի դեմքը. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր
Եթե հաստատվի Թուրքիայի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը, ապա Էրդողանը կստանձնի Կովկասում տոտալ պատերազմ հրահրելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համաշխարհային մակարդակի հասցնելու լրջագույն պատասխանատվությունը: Այս մասին Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Աննա Չինցիա Բոնֆրիսկոն։
«Թուրքիան ցույց է տալիս իր երկակի դեմքը. մի կողմից հանդիսանում է Մինսկի խմբի անդամ է, որի նպատակն է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ լուծման խրախուսումը, իսկ մյուս կողմից՝ զենքով և ֆինանսավորմամբ աջակցում է ադրբեջանական ռեժիմին:
Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն հնարավորինս արագ հետաքննություն սկսի միջադեպի կապակցությամբ և, ամեն դեպքում, խոչընդոտ հանդիսանա Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժմանն աջակցող թուրքական գործողություններին»,– գրել է նա: