Զորամասերից մեկից առգրավված մարտական դրոշի վերաբերյալ լուսանկարը կեղծ է եւ «փնթի բեմադրության» արդյունք. ԱՀ ՊԲ
ԱՀ պաշտպանության բանակը հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները, որտեղ ներկայացված է ՊԲ-ի զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը ակնհայտ ապատեղեկատվություն է եւ «փնթի բեմադրության» արդյունք:
«Նշված զորամասի մարտական դրոշը գտնվում է մարտական գործողությունների շրջանում՝ հուսալի պահպանության ներքո եւ անձնակազմին մղում է նոր սխրանքների»,- հայտնում է ԱՀ ՊԲ-ն։