Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել ԼՂ-ում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ
ՌԴ եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:
«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Կողմերը մտահոգություն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ ռազմական գործողություններին Սիրիայից եւ Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների մասնակցության կապակցությամբ: Լավրովն ու Զարիֆը նշել են կարեւոր դերը, որը կարող են ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի հարեւանները՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: