Հռոմում փողոցում դիմակ կրելը պարտադիր կդառնա
Հռոմում փողոցում դիմակ կրելը պարտադիր կդառնա, հաղորդում է Ինտերֆաքսը:
Այդ նորարարությունն ուժի մեջ կմտնի շաբաթ օրվանից: Առանց դիմակ փողոցում կարող են քայլել մինչեւ 6 տարեկանները: Մեծահասակները կարող են հանել դիմակը միայն սպորտով զբաղվելու ժամանակ:
Լացիոյի իշխանությունները նման միջոց են կիրառել Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի ֆոնին:
Լացիոյի նահանգապետ Նիկոլա Ձինգարետին քաղաքացիներին կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել, նա վստահեցրել է, որ իր նպատակն է կանգնեցնել վարակումը, ալ ոչ թե դիմակ չկրելու համար տուգանքներից գումարներ հավաքել: