Մարտունիում հրետակոծության հետեւանքով մեկ քաղաքացի է զոհվել
Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունից այսօր մեկ քաղաքացի է զոհվել։ Այս մասին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ հրետակոծության հետեւանքով 3 լրագրող էր վիրավորվել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են։
Այսպիսով ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց թիվն այս պահի դրությամբ 8-ն է։