DW. սիրիացի վարձկաններն աջակցում են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը
Սիրիացի վարձկաններն աջակցում են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, գրում է DW-ը:
«ՀՀ իշխանությունների հաղորդագրությունների համաձայն՝ Թուրքիան վաղուց աջակցում է Ադրբեջանին եւ առավելապես թյուրքական բնակչությանը: Թուրք զինվորականները կռվում են Ադրբեջանի հետ կողք կողքի, որը թուրքական զենք, ԱԹՍ-ներ եւ ռազմական ինքնաթիռներ է կիրառում»,-նշում է պարբերականը՝ հավելելով, որ Թուրքիան հավաքագրում եւ Ադրբեջան է ուղարկում արտասահմանցի ահաբեկիչների:
Վաշինգտոնից անկախ հետազոտող Նոյ Աջիլիի խոսքով՝ հետագայում սիրիացի վարձականները Թուրքիային թույլ կտան հետագայում եւս իրեն դրսեւորել աշխարհառազմավարական պլանով՝ վնաս չհասցնելով ներքին գործողություններին:
Սակայն Աջիլին վարձկանների կիրառումը դիտարկում է որպես առավել լայն միտման մի մաս այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Թուրքիան եւ Ռուսաստանը, աջակցում է նրանց շահերին Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ դրա սահմաններից դուրս:
Ավելի վաղ այս տարի հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների է օգտագործել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու համար: Ըստ գնահատականների՝ Լիբիայում սիրիացի վարձկանների թիվը կազմում է ավելի քան 3000:
Փորձագետները DW-ին հայտնել են, որ Ադրբեջանում ենթադրյալ օպերացիան լիբիական օպերացիայի հետ նմանություն ունի:
Ըստ պարբերականի՝ չնայած նրան, որ նրանց ծագումը պարզ չէ, սիրիացի վարձկանները, որոնք հավաքագրվում են Թուրքիայի կողմից, ամենայն հավանականությամբ, ընդդիմության նախկին զինյալներ են եւ նույնիսկ փախստականներ:
Միեւնույն ժամանակ, Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանները նախկին զինյալներ են, որոնք կռվել են «Իսլամական պետությանը» նման խմբավորումների եւ «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող զինյալների կողմից: