ԱՀ գյուղնախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Նախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են։
Նախարարությունը նաև հիշեցնում է, որ այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։
Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․
- ծխախոտ
- շշալցված ջուր
- երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք
- խտացրած կաթ
- սուրճ
- պահածոյացված սնունդ
- հիգիենայի պարագաներ (արական և իգական)
Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին։