Մեր հետախուզությունը եզրակացրել է, որ լուրջ բախումների դեպքում Հայաստանի հաղթանակը գրեթե երաշխավորված է․ ՆԱՏՕ նախկին հրամանատար
Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը բարձր է գնահատել հայկական կողմի ռազմական հնարավորությունները: Սթավրիդիսը նման տեսակետ է հայտնել Bloomberg-ում հրապարակված իր ծավալուն հոդվածում՝ հայ-ադրբեջանական բախումների, Արցախի խնդրի վերաբերյալ:
«ՆԱՏՕ-ում գտնվելուս 4 տարիների ընթացքում ադրբեջանցիների կողմից տեղի ունեցան մի շարք ռազմական գործողություններ, որոնք հայերը հեշտությամբ կասեցրին: Մեր հետախուզական գնահատականների համաձայն՝ գրեթե վստահաբար հայերը կհաղթեին, եթե գործը հասներ լուրջ բախումների»,-նշել է Սթավրիդիսը: