ՀՔԱՎ-ը հայտնում է իրավական աջակցության տրամադրման մասին բոլոր այն անձանց, ովքեր տուժել են Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիայից
2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի բռնապետական ռեժիմը սանձազերծած ռազմական ագրեսիայի թիրախ են դարձել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչությունը, բնակավայրերը և քաղաքացիականանը, ենթակառուցվածքները։
«Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի Կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թ.-ի օգոստոսի 12-ի կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ Արձանագրության 51-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն`
Քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել քաղաքացիական բնակչությանը: Ոչ ընտրողական բնույթի հարձակումներն արգելվում են:
Ոչ ընտրողական բնույթի հարձակումների թվին են պատկանում.
ա) այն հարձակումները, որոնք ուղղված չեն ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ,
բ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ (…):