Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահի դեմ
Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ 7 այլ պաշտոնական անձանց դեմ «ընտրությունների կեղծման ու ցուցարարների նկատմամբ բռնության» համար: Այս մասին Reuters-ին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:
Ցուցակում է նաեւ Բելառուսի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
«Կարծում ենք, որ ժամանակն է գործել: Առաջին հերթին, պետք է գին վճարել ընտրությունների կեղծման ու մարդու իրավունքների խախտման համար, որը մենք նկատել ենք: Ակնկալում ենք, որ մեր օրինակին կհետեւեն մյուսները»,-ասել է Ռաաբը: