Ջավախքի բնակիչները 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
Ջավախցիներին այսօր թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել ՀՀ: Բավրայից Երևան արդեն շարժվում է սննդամթերքով ու դեղորայքով բեռնված երկու բեռնատար մեքենա: Եվս 4 բեռնատար մեքենայի, որոնցում անվադողեր էին, չի թույլատրվել անցնել սահմանը․ տեղում բնակիչներին ասել են, որ թույլտվություն կլինի 2 օր անց, տեղեկացնում է aliq.ge կայքը։
Հիշեցենք, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Նինոծմինդա քաղաքում տասնյակ երիտասարդներ հավաքվել էին Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու և աջակցության ուղիներ գտնելու համար:
Երիտասարդները հիմնական երկու ուղղությամբ ընդհանուր հայտարարի եկան․ առաջինը՝ որ պետք է կազմել ցուցակներ այն մարդկանց անուններով, որոնք ցանկություն են հայտնում մեկնել Արցախ, երկրորդը՝ հնարավոր հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի հայրենակիցներին:
Նինոծմինդայից Արցախ գնալու ցանկություն հայտնեցին ավելի քան 100 երիտասարդ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ քաղաքացիները արկղերով օգնություն էին ուղարկում սահման: Մեր թղթակիցը երիտասարդների կողմից արկղերը դասավորելիս գտնվել է այնտեղ և խմբագրությանը տրամադրել բացառիկ լուսանկարներ:
Ձեզ էինք տրամադրել նաև հայտարարության լուսանկար, որտեղ քաղաքացիները կոչ են անում հավաքել անիվներ՝ դիրքեր ուղարկելու համար:
Հյուսիսային պողոտայում ևս նպարեղեն էին հավաքում, որպեսզի ուղարկեն սահման