Մերկել. Գերմանիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը կարող է հասնել 19 200-ի
Եթե նման միտումը պահպանվի, ապա Գերմանիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը կարող է հասնել 19 200-ի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ երկուշաբթի Գերմանիայում գրանցվել է վարակման 1192 նոր դեպք:
«Մենք պետք է արագ լոկալացնենք վարակը: Մենք պետք է առաջնահերթություններ սահմանենք, այսինքն՝ աջակցենք տնտեսությանը, բաց պահենք դպրոցներն ու մանկապարտեզները»,-ասել է Մերկելը: