Խորհրդարանի խոսնակ. Ղարաբաղի ճանաչման հարցը «հաշտեցնող զսպաշապիկ» կդառնա Ադրբեջանի համար
Պատերազմի ժամանակ բանակցությունները տեղափոխվում են զրոյական փուլ: Եթե պատերազմը շարունակվի, ապա երկու հայկական հանրապետությունների խորհրդարանները պետք է քննարկեն Ղարաբաղի ճանաչման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը:
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ամենաբարձ մակարդակով օրակարգում է պահում այդ հարցը: Այդ գործոնը որոշակի հաշտեցնող զսպաշապիկ կդառնա Ադրբեջանի համար»,-ասաց նա:
Թովմասյանը նկատեց, որ այդ հարցը ոչ մի կերպ չպետք է քաղաքական սպեկուլյացիաների առարկա դառնա:
«Չկա այնպիսի հարց, որ Հայաստանն ու Ղարաբաղը չկարողանան համաձայնեցնել»,-հավելեց նա: