Պետդուման կարող է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ
ՌԴ Պետդուման կարող է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Այո, ծրագրվում է»,-ասել է նա: Նրա խոսքով՝ տեքստը կարող է պատրաստ լինել վաղը կամ մյուս օրը:
Իր հերթին, կոմիտեի ղեկավարի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտնել է, որ խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններին ուղղված հայտարարությունների մասին է, եւ օրվա վերջում որոշում կընդունվի:
«Ընդհանուր առմամբ, կոչ կարվի դադարեցնել ռազմական գործողությունները, նստել բանակցային սեղանի շուրջ, այդ թվում՝ ռուսական կողմի մասնակցությամբ: Մենք՝ խորհրդարանականներս, մեր կողմից պատրաստ ենք այդ ալգորիթմը մշակել պրոֆիլային կոմիտեների հետ»,-հավելել է նա:
Վոդոլացկին հավելել է, որ Ռուսաստանը բարդրացիական հարաբերություններ է պահպանում եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ: