Հնդկաստանի վարչապետը խոստացել է օգնել աշխարհին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության եւ մատակարարման հարցում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է օգնել աշխարհին կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութերի արտադրության եւ մատակարարման հարցում, հաղորդում է AP-ը:
Մոդին նշել է, որ Հնդկաստանն ամբողջ աշխարհին վերաբերվում է՝ որպես մեկ ընտանիքի, եւ ընդգծել է, որ երկիրը ձգտում է ավելի մեծ դերակատարում ունենալ ՄԱԿ-ում: Նա հավելել է, որ երկրի հզոր դեղագործական արդյունաբերությունը կդառնա միջազգային ակտիվ համավարակի դեմ պայքարում:
«Պատվաստանյութեր արտադրելու եւ մատակարարելու գործում Հնդկաստանի արտադրական ներուժը կօգտագործվի այդ ճգնաժամի դեմ պայքարում մարդկությանն օգնելու համար»,-ասել է Մոդին՝ հավելելով, որ Հնդկաստանը նաեւ կօգնի մյուս երկրներին մեծացնել պոտենցիալ պատվաստանյութերի համար սառը պահպանումն ապահովելու իրենց հնարավորությունները:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն անբավարար քայլեր է արել վիրուսի դեմ պայքարում: Նշելով, որ համաշխարհային կազմակերպությունը չի կարողացել լուծել բազմաթիվ այլ հարցեր իր գոյության 75 տարիների ընթացքում՝ նա բարեփոխումների եւ փոփոխությունների կոչ է արել: