Եգիպտոսի ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում
Եգիպտոսի ԱԳՆ-ն հետեւում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի արագ զարգացմանը եւ կոչ անում երկու կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ դադարեցնել էսկալացիան:
«Եգիպտոսը կոչ է անում բոլոր կողմերին երկխոսել խաղաղ միջոցներով կարգավորման համար՝ միջազգային բանաձեւերի համաձայն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-նշվում է հայտարարության մեջ: