Ադրբեջանը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ. infoteka24
Ադրբեջանական զինուժը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է infoteka24-ը:
Նշվում է, որ պլանավորվող սադրանքի նպատակն է Հայաստանին մեղադրել Նախիջևանի վրա հարձակվելու մեջ և Թուրքիային կոնֆլիկտի մեջ ներգրավել, որպեսզի իր տարածքում թուրքական զորքեր տեղակայի: Պլանավորվում է նման հայտարարությամբ հանդես գալ Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո:
Կայքը հավելում է, որ նման գործողությունները Արցախում սադրանքի շարունակությունն են, որի ուղղությամբ ադրբեջանական զորքերը հարձակում են ձեռնարկել: