Մոլդովան ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապաէսկալացիայի կոչ է անում
Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրաինտեգրման նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների վերսկսմամբ։
«Իրավիճակի ապաէսկալացիայի եւ երկխոսության եղած ձեւաչափին վերադառնալու կոչ ենք անում։ Տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կենսականորեն կարեւորն են երկու երկրների եւ ժողովուրդների զարգացման ու բարգավաճման համար, որոնք Մոլդովայի ավանդական գործընկերներն են»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշված է Մոլդովայի ԱԳՆ հայտարարության մեջ։