Սամվել Բաբայանի տեղեկություններով` տասը զինծառայող է զոհվել․(Տեսանյութ)
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: Այս մասին Բաբայանն ասել է լրագրողների հետ զրույցում:
«Իմ մոտ եղած տեղեկությունների համաձայն՝ տասը հոգի զոհ ունենք, զինվորական»,- նշել է Բաբայանը:
Նա նաև ասել է, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել, Ադրբեջանը հարվածներ է հասցնում Արցախի տարբեր քաղաքների ուղղությամբ: