Արգենտինայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 702 հազար
Վերջին 1 օրում Արգենտինայում կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 11 հազար դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է RT-ն:
Լրատվամիջոցը, հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալներին՝ հայտնում են, որ Արգենտինայում անցած 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 11 249 մարդ, և համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել է 702 484 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, հավարակի պատճառով Արգենտինայում մահերի թիվը գերազանցում է 15 հազարը՝ կազմելով 15 543:
Համավարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 556 489 մարդ: