Մարտունիում հակառակորդի հրետակոծության հետևանքով երեխան զոհվել է իրենց տան բակում
Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, երեխան զոհվել է իրենց տան բակում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ վիրավորներ կան, այդ թվում երեխաներ:
Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: