Կոլումբիայի արևմուտքում փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել. կան տուժածներ
Նվազագույնը 3 մարդ է մահացել Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով La FM ռադիոկայանին:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Տումակո մունիցիպաիտետում: Հանցավոր խմբավորումները փոխհրաձգություն են սկսել, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվածքներ են ստացել:
Վերջիններս տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Հաղորդվում է, որ իշխանություններն արդեն սկսել են դեպքի առնչությամբ հետաքննություն իրականացնել: