Քոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել
Սեպտեմբերի 26-ին, ժամը 20։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։