Ավստրալիայում փրկարարները ծով են բաց թողել 108 փրկված կետի
Ավստրալիայում ծանծաղուտի մեջ խրված 108 կետերին փրկելուց հետո ծով են բաց թողել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սակայն ծանծաղուտում խրված 350 կետի չի հաջողվել փրկել: Թասմանիայի նահանգի կառավարության տարածած հայտարարությունը հաստատում է, որ 108 կետերը, որոնք փրկվել են, ազատ են արձակվել:
Վայրի բնության կենսաբան դոկտոր Քրիս Քարլայոնը դա անվանել է ֆանտաստիկ արդյունք, որին հնարավոր է եղել հասնել փրկարարական խմբի հինգ օրվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ: