Ավստրիայի եւ Շվեյցարիայի որոշ հատվածներում անսպասելի ձյուն է եկել
Ավստրիայի եւ Շվեյցարիայի որոշ հատվածներում անսպասելի ձյուն է եկել՝ ջերմաստիճանի կտրուկ անկումից եւ հորդառատ անձրեւներից հետո, հայտնում է AP-ը:
Շվեյցարիայի օդերեւութաբանական գործակալությունը հայտնել է, որ Վալեի հարավային կանտոնի (նահանգ) Մոնտանա քաղաքում 25 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը տարվա այս ժամանակահատվածի համար նոր ռեկորդ է:
Ալպյան երկու երկրների լեռնային շրջանների իշխանությունները սկսել են ճանապարհները մաքրել ձյունից եւ սառույցից:
Ավստրիայի մի քանի շրջաններում ձյան տեղումներ են գրանցվել ծովի մակարդակից 550 մետր բարձրության վրա: