Իսպանիայում գինու գործարանում գինու մեծ արտահոսք է տեղի ունեցել
Իսպանիայի գինու գործարանում գինու մեծ արտահոսք է տեղի ունեցել, գրում է Lenta-ն` վկայակոչելով LAD Bible-ը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է 50 հազար լիտր ալկոհոլային ըմպելիքը դուրս թափվում մետաղական պահոցից: Դեպքը տեղի է ունեցել Վիլամալեա գյուղում: Տուժածների մասին չի հաղորդվում:
2018-ին նման վթար էր տեղի ունեցել նաեւ Իտալիայում: Այդ ժամանակ Իտալիայի Ֆոնտանելա քաղաքում (Տրեվիզո նահանգ) սպիտակ փրփրուն գինով ցիստեռն էր պայթել, որից 30 հազար լիտր պրոսեկո էր դուրս թափվել: