Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 720 հազարը, ավելի քան 75 հազար մարդ մահացել է. RT
Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5401 նոր դեպք է հաստատվել, հաղորդում է RT-ն:
Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ մահվան ելքով դեպքերի թիվը Մեքսիկայում հասել է 75 844-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 720 858-ի:
Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը: