Երևան, 01.Նոյեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Կորոնավիրուսի հետ կապված խռովությունները Բարս... Վահան Բիչախչյանի գոլը նպաստել է «Ժիլինայի» հա... Կրակոցներ Լիոնում. վիրավորվել է ուղղափառ քահա... Հռոմի պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվ... CNN. Դոնալդ Թրամփը բժիշկներին մեղադրել է կորո... Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին ... Հայաստանին օգնության հստակ ձևաչափերի հարցը կք... ԱՄՆ-ում ռեկորդային աճ է գրանցել կորոնավիրուսո... Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ ... Տղամարդը Մոսկվայի կենտրոնում հարձակվել է ոստի... ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակու... Ֆլորիդայում գրանցվել են մահացած ընտրողներին ն... «Աթլետիկն» ուժեղ էր «Սևիլիայից» Ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրները միասին է... Ֆրանսիայում ձերբակալվել է Նիսում ահաբեկչությա... Թրամփը վերընտրվելու դեպքում մտադիր է խստացնել... «Բարնլի» - «Չելսի»՝ 0:3 (տեսանյութ) Մառնեուլիում մոբիլիզացվել են հատուկ նշանակութ... Բարսելոնայի ոստիկանությունը ձերբակալել է Փարի... Հունաստանը կփակի բարերն ու ռեստորանները եւ պա... Նիդեռլանդների վարչապետը մտադիր է չորրորդ անգա... Վրաստանում ընտրությունների ժամանակ ծեծկռտուքն... Ադրբեջանը ահաբեկիչներին որպես «ռասխոդնի մատեր... Ռազմաճակատում վիրավորված զինծառայողը հայրենաս... Հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններու... «Բավարիան» ու «Բորուսիան» հաղթանակներ տարան (... Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի ... Փաստորեն այս պահին ունենք 3️ առաջարկ Ինչ իրավիճակ է սահմանին. Արծրուն Հովհաննիսյան... Քիչ առաջ Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հա... Vox. Սիլիկոնյան հովիտը շատ ավելի միջոցներ է ծ... Վրաստանի ՆԳՆ-ն վեց քրեական գործ է հարուցել խո... Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցո... Մարդու իրավունքների սիրիական կենտրոնից հայտնե... Մեծ Բրիտանիայի վարչապետը դիտարկում է կորոնավի... ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Իրանի հա... Ադրբեջանի կողմից կիրառվող ֆոսֆորային զինատեսա... Պաղեստինում ի նշան դժգոհության կոշիկներ են կա... Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգ... «Միլանի» բոլոր վարակված ֆուտբոլիստները բուժվե... Մխիթարյան. Միջազգային հանրությանը կոչ ենք անո... Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավի... Ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ. ... Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Ս... «Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում Կինոյի տ... Արաղչին մանրամասներ է ներկայացրել Անկարա այցի... Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվեն... Զախարովա. Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմու... Զինվորի ու Բժշկի ձեռքերն այսօր այսպիսի տեսք ո... Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռու... Մարտունու շրջանի Հերհեր գյուղում հրետակոծությ... Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղար... Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը մեդալի է ն... Վրաստանի ԿԸՀ. 12:00-ի դրությամբ ընտրություննե... ԱՄՆ հետախուզությունը ՌԴ-ից, Իրանից եւ Չինաստա... Ռոնալդուն կորոնավիրուսի լրացուցիչ թեստավորում... ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ... «Մենք մի մարմին ենք եւ ես լսում եմ մեր ձայներ... Չինաստանում տղամարդը դանակով ներխուժել է հիվա... Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրակ... Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել. կան ... «Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճ... Դպրոցը` բանակին. Հավաքում են թղթի թափոն, պլաս... Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ... «Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պա... Որ պայմանագրի հիմքով է Փաշինյանն օգնության հա... Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն ... ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությո... Վասիլի Ուտկին. Խաբիբը մեծագույն մարտիկ է, բայ... Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տ... Նոր թեստը կարող է կորոնավիրուսը հայտնաբերել ը... Մանկապարտեզներում աղետների դիմակայունության բ... «Արցախը մեր համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք ... Մահազդ. 53 տարեկան հասակում COVID-19-ից մահաց... Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվ... Լենա Ղազարյան՝ «Տղես»․ երգ պատերազմի մասին ԱԳՆ. ՌԴ-ն Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օ... Թուրքիայում ընդհանուր առմամբ, գրանցվել է 410 ... Հարսանիք Նորավանքում․կամավորական Ավետիքն ու Ա... Արցախի պատերազմի սկսման պահից Հայաստանի ԱԺ-ու... Երևանն ու Բաքուն պայմանավորվել են մի քանի անհ... Ռոբերտ Էմմիյանը՝ Փարիզից․ Բոլորս լիահույս ենք... Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է իր կտավ... Օրվա խաղերի անոնս Հաջիևին դեռ որակական եւ քանակական լուրջ անակն... ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբա... Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի պատճառն ... Բելգիան լիաբեռնված հիվանդանոցների պատճառով սկ... Միակ արդյունքը, որ ակնկալում եմ երկրորդ նախագ... «Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ». Ա... Վիեննայում մոտ 50 թուրք ներխուժել է եկեղեցի և... Ամաչում եմ, որ Ուկրաինայում շատերը խեղաթյուրվ... Ադրբեջանն օգտագործել է ֆոսֆոր պարունակող զենք... Բեյրութում արցունքաբեր գազ են կիրառել Ֆրանսիա... Սնանկացման վտանգ կա. «Յուքոմ»-ի բաժնետոմսերը ... Որևէ մեկին չի հաջողվի Շուշին գրավել․ թշնամին ... ԱՄՆ-ում տրամադրել են առաջին անձնագիրը, որտեղ ... Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպան... Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի... Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ.

«Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ,

Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք մեր պապերի կատարած զոհաբերությունը, հանուն խաղաղության և մարդկության ապագայի նրանց կրած զրկանքներն ու չարչարանքները:

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ է անցկացվում վիրտուալ ձևաչափով: Որքան էլ անհարմար և անցանկալի լինի, այս ձևաչափով հանդիպումն ապացուցում է մարդկության վճռականությունը` շարունակելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ցույց է տալիս մեր հանձնառությունն ու հավատարմությունը ՄԱԿ-ի սկզբունքներին և բազմակողմ համագործակցությանը:

Համավարակն իրապես աննախադեպ ազդեցություն է թողել մարդկային կյանքի բոլոր ոլորտներում: Գլոբալ մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները վերադառնան արդյունավետ բազմակողմանիության և միջազգային համագործակցության դաշտ` ՄԱԿ-ի հովանու ներքո:

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: Մենք շնորհակալ ենք մեր գործընկեր բոլոր երկրներին, ովքեր աջակցեցին Հայաստանին: Մենք էլ օգնության մեր բաժինը տրամադրեցինք մեր մյուս գործընկերներին: Այս հավաքական ջանքերը հանդիսանում են միջազգային համերաշխության կարևորագույն դրսևորում:

Առաջնորդվելով մեր հավաքական հանձնառության ոգով, այն է՝ ոչ մեկին չթողնել հետևում, մենք կիսում ենք այն համոզմունքը, որ վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի արդարացի հասանելիությունը պետք է լինի համաշխարհային գերակայություն, և յուրաքանչյուր ոք, ներառյալ հակամարտության վայրերում ապրողները, պետք է հնարավորություն ունենա Covid-19-ին հակազդելու միջոցներից օգտվել անարգել և առանց սահմանափակումների:

Ճիշտ այդպես էլ COVID-19- ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են և պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության:

Թույլ տվեք վերստին հավաստել Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին և COVID-19-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2532 բանաձևին, որը պահանջում է մարտական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում բոլոր իրավիճակներում:

Տիկնայք և պարոնայք,

Չնայած, որ մարդկության ջանքերն այս օրերին ուղղված էին Covid-19-ի հաղթահարմանը, մենք ականատես եղանք մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապակայունացման ցավալի փորձերի:

Հուլիսին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական ագրեսիվ գործողությունը: Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ եղան Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ:

Հայաստանը կոչ արեց գնալ լարվածության անհապաղ թուլացման և համաձայնեց դադարեցնել մարտական գործողությունները՝ դրանց բռնկումից հաշված ժամեր անց, այդուհանդերձ Ադրբեջանը շարունակեց թիրախավորել խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները և չդադարեցրեց հարձակումները Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա՝ օգտագործելով հրետանի, ծանր զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և խոշոր հետևակային ստորաբաժանումներ:

Ավելին, Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի:

Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:

Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն:

Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է անվտանգության գոյաբանական սպառնալիքների ենթարկվող Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը:

Ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների հարգումն անհրաժեշտ նախապայման են հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացում: Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը և գնալ փոխզիջման:

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը և հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը և մարդու իրավունքների համատարած խախտումներն:

Հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում և սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և տեղական հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումն այս առումով չափազանց կարևոր են:

Տիկնայք և պարոնայք,

Հուլիսյան սրացման ընթացքում միջազգային հանրության կողմից հնչող կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկխոսությանը և կողմերի զսպմանը: Հարևան տարածաշրջաններում իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականությանը միանգամայն համահունչ՝ Թուրքիան, այդուհանդերձ, ջանք ու եռանդ չխնայեց Հարավային Կովկասում ևս լարվածությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Միջերկրածովյան Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ և այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները:

Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ:

Թուրքիան իր քաղաքականությունը կառուցում է մեր տարածաշրջանում ազգակցական ավանդույթների, հակամարտությունների շահագործման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար:

Այս համատեքստում, Հայաստանը կշարունակի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ջանքերում՝ երկխոսության և համագործակցության միջոցով խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Ձերդ Գերազանցություններ,

Չնայած այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավված լինել խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային գործողություններում: Լիբանանում, Մալիում, Կոսովոյում և Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները նպաստել են այնտեղի անվտանգությանն ու կայունությանը: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող խաղաղապահ գործողություններին:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը կարևորում է Կայուն զարգացում-2030 օրակարգի արդյունավետ իրականացումը:

2020 թ․ի հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակների իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Այս տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի թեման՝ Արագացված գործողությունները և փոխակերպման ուղիները, կատարելապես արտացոլում է 2018-ի Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի հռչակած ազգային առաջնահերթություններն ու քաղաքականությունը:

Ունենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որը միտված է պետական հզոր հաստատությունների միջոցով մրցունակ և ներառական ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Բարեփոխումների օրակարգը ներառում է հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ շեշտը դնելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և պետական կառավարման բարելավման վրա:

Մենք հետամուտ ենք լայնածավալ տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգին՝ ապավինելով տեխնոլոգիական, բնապահպանական և կրթական բարձր չափանիշների: Այս շաբաթ մեր կառավարությունը շրջանառության մեջ դրեց Մինչև 2050 թվականը Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախագիծը, որում թվարկված են 16 գերնպատակներ՝ խարսխված արդիականության և առաջընթացի համարձակ տեսլականի վրա:

Տիկնայք և պարոնայք,

Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մեզ ստիպում է ընդունել մարդկային արժանապատվության և մարդու իրավունքներին սպառնացող բազմաթիվ մարտահրավերների առկայությունը: Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը շարունակելու է մեծապես նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և ամրապնդմանը միտված միջազգային համագործակցությանը:

Ինչպես իր ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը կարևորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը և կանանց ու երիտասարդների ակտիվ մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին:

Հակամարտության գոտիներում կանանց իրավունքների պաշտպանությունը և իրենց մասնակցությունը հակամարտության լուծման բոլոր փուլերին կարևոր նշանակություն ունեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի դրույթների կիրարկումը մեր կառավարության կարևորագույն գերակայություններից է:

Ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես բացարձակ առաջնահերթություն է եղել Հայաստանի համար: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մարդկության առջև` պահպանելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը և նպաստելու այդ սարսափելի ոճիրի կրկնության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Մենք բարձր ենք գնահատում արդյունավետ կանխարգելման միջազգային օրակարգի առաջ մղմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ Մարդու իրավունքների խորհրդի միջոցով միջազգային հանրության արտահայտած աջակցությունը:

Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերաբերյալ կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև ներառական երկխոսության հարթակների ստեղծմանը: Հայաստանում պարբերաբար անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը» դարձել է երկխոսության այդպիսի հերթական հարթակը:

Ձերդ գերազանցություններ,

Միավորված ազգերի կազմակերպության 75-ամյակը պատեհ առիթ է վերահաստատելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների երեք փոխկապակցված հիմնասյուների կարևորությունը:

Ընթացիկ հակամարտությունները, արմատականության և անհանդուրժողականության շարունակական առկայությունը, անդրազգային և համամոլորակային մարտահրավերները բացահայտում են մեր հավաքական թուլություններն ու փոխկախվածությունը:

Ինչպես միշտ, մեզ անհրաժեշտ է արդյունավետ բազմակողմանիություն և հետևաբար, ուժեղ և բարեփոխված Միավորված ազգերի կազմակերպություն՝ գալիք սերունդների համար ավելի լավ ապագա, խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

դիտվել է 266 անգամ
Կորոնավիրուսի հետ կապված խռովությունները Բարս... Վահան Բիչախչյանի գոլը նպաստել է «Ժիլինայի» հա... Կրակոցներ Լիոնում. վիրավորվել է ուղղափառ քահա... Հռոմի պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվ... CNN. Դոնալդ Թրամփը բժիշկներին մեղադրել է կորո... Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին ... Հայաստանին օգնության հստակ ձևաչափերի հարցը կք... ԱՄՆ-ում ռեկորդային աճ է գրանցել կորոնավիրուսո... Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ ... Տղամարդը Մոսկվայի կենտրոնում հարձակվել է ոստի... ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակու... Ֆլորիդայում գրանցվել են մահացած ընտրողներին ն... «Աթլետիկն» ուժեղ էր «Սևիլիայից» Ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրները միասին է... Ֆրանսիայում ձերբակալվել է Նիսում ահաբեկչությա... Թրամփը վերընտրվելու դեպքում մտադիր է խստացնել... «Բարնլի» - «Չելսի»՝ 0:3 (տեսանյութ) Մառնեուլիում մոբիլիզացվել են հատուկ նշանակութ... Բարսելոնայի ոստիկանությունը ձերբակալել է Փարի... Հունաստանը կփակի բարերն ու ռեստորանները եւ պա... Նիդեռլանդների վարչապետը մտադիր է չորրորդ անգա... Վրաստանում ընտրությունների ժամանակ ծեծկռտուքն... Ադրբեջանը ահաբեկիչներին որպես «ռասխոդնի մատեր... Ռազմաճակատում վիրավորված զինծառայողը հայրենաս... Հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններու... «Բավարիան» ու «Բորուսիան» հաղթանակներ տարան (... Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի ... Փաստորեն այս պահին ունենք 3️ առաջարկ Ինչ իրավիճակ է սահմանին. Արծրուն Հովհաննիսյան... Քիչ առաջ Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հա... Vox. Սիլիկոնյան հովիտը շատ ավելի միջոցներ է ծ... Վրաստանի ՆԳՆ-ն վեց քրեական գործ է հարուցել խո... Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցո... Մարդու իրավունքների սիրիական կենտրոնից հայտնե... Մեծ Բրիտանիայի վարչապետը դիտարկում է կորոնավի... ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Իրանի հա... Ադրբեջանի կողմից կիրառվող ֆոսֆորային զինատեսա... Պաղեստինում ի նշան դժգոհության կոշիկներ են կա... Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգ... «Միլանի» բոլոր վարակված ֆուտբոլիստները բուժվե... Մխիթարյան. Միջազգային հանրությանը կոչ ենք անո... Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավի... Ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ. ... Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Ս... «Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում Կինոյի տ... Արաղչին մանրամասներ է ներկայացրել Անկարա այցի... Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվեն... Զախարովա. Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմու... Զինվորի ու Բժշկի ձեռքերն այսօր այսպիսի տեսք ո... Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռու... Մարտունու շրջանի Հերհեր գյուղում հրետակոծությ... Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղար... Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը մեդալի է ն... Վրաստանի ԿԸՀ. 12:00-ի դրությամբ ընտրություննե... ԱՄՆ հետախուզությունը ՌԴ-ից, Իրանից եւ Չինաստա... Ռոնալդուն կորոնավիրուսի լրացուցիչ թեստավորում... ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ... «Մենք մի մարմին ենք եւ ես լսում եմ մեր ձայներ... Չինաստանում տղամարդը դանակով ներխուժել է հիվա... Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրակ... Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել. կան ... «Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճ... Դպրոցը` բանակին. Հավաքում են թղթի թափոն, պլաս... Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ... «Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պա... Որ պայմանագրի հիմքով է Փաշինյանն օգնության հա... Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն ... ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությո... Վասիլի Ուտկին. Խաբիբը մեծագույն մարտիկ է, բայ... Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տ... Նոր թեստը կարող է կորոնավիրուսը հայտնաբերել ը... Մանկապարտեզներում աղետների դիմակայունության բ... «Արցախը մեր համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք ... Մահազդ. 53 տարեկան հասակում COVID-19-ից մահաց... Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվ... Լենա Ղազարյան՝ «Տղես»․ երգ պատերազմի մասին ԱԳՆ. ՌԴ-ն Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օ... Թուրքիայում ընդհանուր առմամբ, գրանցվել է 410 ... Հարսանիք Նորավանքում․կամավորական Ավետիքն ու Ա... Արցախի պատերազմի սկսման պահից Հայաստանի ԱԺ-ու... Երևանն ու Բաքուն պայմանավորվել են մի քանի անհ... Ռոբերտ Էմմիյանը՝ Փարիզից․ Բոլորս լիահույս ենք... Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է իր կտավ... Օրվա խաղերի անոնս Հաջիևին դեռ որակական եւ քանակական լուրջ անակն... ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբա... Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի պատճառն ... Բելգիան լիաբեռնված հիվանդանոցների պատճառով սկ... Միակ արդյունքը, որ ակնկալում եմ երկրորդ նախագ... «Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ». Ա... Վիեննայում մոտ 50 թուրք ներխուժել է եկեղեցի և... Ամաչում եմ, որ Ուկրաինայում շատերը խեղաթյուրվ... Ադրբեջանն օգտագործել է ֆոսֆոր պարունակող զենք... Բեյրութում արցունքաբեր գազ են կիրառել Ֆրանսիա... Սնանկացման վտանգ կա. «Յուքոմ»-ի բաժնետոմսերը ... Որևէ մեկին չի հաջողվի Շուշին գրավել․ թշնամին ... ԱՄՆ-ում տրամադրել են առաջին անձնագիրը, որտեղ ... Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպան... Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի... Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan