Նավալնին Գերմանիայում վերականգնողական երկարատև բուժում կանցնի
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը «Navalny LIVE» YouTube-ի ալիքի եթերում ասել է, որ չնայած նրան, որ քաղաքական գործիչը դուրս է գրվել Charite կլինիկայից, նա դեռ երկար կմնա Գերմանիայում, որտեղ վերականգնողական կուրս կանցնի:
«Հիմա, բնականաբար, Ալեքսեյի վերականգնման գործընթացը դեռ երկար կտևի», – ասել է Յարմիշը՝ նշելով, որ առայժմ Նավալնին կմնա Գերմանիայում, որտեղ վերականգնողական կուրս կանցնի:
«Դա ակնհայտորեն մի քանի օրվա և հավանաբար նույնիսկ մի քանի շաբաթվա հարց չէ», – հավելել է ընդդիմության խոսնակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան ՝ վերականգնողական հիմնական կուրսն ավարտելուց հետո: Հիմնադրամի տվյալների համաձայն, որն օգնել է Նավալնիին Գերմանիա տեղափոխել, նա դեռ շատ թույլ է: