ԱՄՀ-ն գնահատել է համաշխարհային տնտեսության համար համավարակի հետեւանքների լրջությունը
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքները կարող են ավելի քիչ լուրջ լինել, քան գնահատվել էր հունիսին, հինգշաբթի օրն ասել է հիմնադրամի մամուլի քարտուղար Ջերի Ռայսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկայացված վերջին տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ հետեւանքները (կորոնավիրուսի համավարակի) մի փոքր պակաս լուրջ կլինեն, քան ասվում էր հունիսի 24-ի թարմացման մեջ՝ հաշվի առնելով, որ տնտեսությունը սկսում է մասամբ վերականգնվել»,- առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է նա:
Մասնավորապես, նա հիշատակել է Չինաստանից երկրորդ եռամսյակի տվյալները: «Մի շարք այլ զարգացած տնտեսությունների» ցուցանիշները նույնպես ավելի լավն են եղել, քան կանխատեսվում էր հունիսին, բացատրել է Ռայսը:
«Մենք տեսնում ենք նաեւ համաշխարհային առեւտրի դանդաղ վերականգնման նշաններ»,- ասել է նա՝ հավելելով, որ զարգացող շուկաների համար իրավիճակը շարունակում է բարդ մնալ:
Ըստ նրա, նոր վերանայված կանխատեսումը կհրապարակվի հոկտեմբերի 13-ին: