Ղազախստանը վերացնում է մահապատիժը
ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում ստորագրել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը, որի նպատակն է վերացնել մահապատիժը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«2019-ի դեկտեմբերին Ղազախստանի նախագահը երկրում իրականացվող քաղաքական բարեփոխումների իրականացման շրջանակներում արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է սկսել քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությանը միանալու ընթացակարգը: Այս միջազգային փաստաթղթի ստորագրումը մահապատժի կիրառման ոլորտի աստիճանական նեղացման եւ քրեական օրենսդրության հումանիզացման ուղու շարունակությունն է»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: