Բրյուսելում հոկտեմբերի 1-ից կչեղարկեն փողոցում դիմակների պարտադիր կրումը
Բրյուսելում, հոկտեմբերի 1-ից, փողոցում պաշտպանիչ պարտադիր դիմակ կրելու օրենքն այլևս չի գործելու:
Այս մասին հաղորդում է Le Soir պարբերականը։
Չորեքշաբթի օրը Բելգիայի ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել, որ հոկտեմբերի 1-ից փողոցում պաշտպանիչ դիմակ կրելու պարտադիր պահանջը չի գործելու:
Շատ մարդաշատ վայրերում և այն վայրերում, որտեղ 1,5 մ անվտանգ հեռավորությունը չի կարող երաշխավորվել, խորհուրդ է տրվում դիմակ կրել, հայտարարել է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը:
Միևնույն ժամանակ, դիմակը կշարունակի պարտադիր մնալ հասարակական տրանսպորտում, խանութներում և կինոթատրոններում: