Տհաճ հարևանություն. Երևանում աղբանոցը գտնվում է դպրոցի կողքին. Սեպտեմբերի 1-ը երեխաները և ուսուցիչները հանդիսավոր կերպով նշեցին աղբի մոտ
Երևանի դպրոցներից մեկի անմիջական հարևանությամբ աղբանոց է տեղակայված:
NEWS.am-ին վտանգավոր և տհաճ իրավիճակի մասին պատմել են դպրոցականների ոչ անտարբեր ծնողները` վրդովված իրավասու մարմինների համարժեք պատասխանի բացակայությունից:
«Թիվ 114 դպրոցը, իսկ դրանից ոչ հեռու` աղբանոց: Այն հայտնվել է մոտ մեկ ամիս առաջ: Ֆորմալ առումով աղբանոցը դպրոցի տարածքից դուրս է գտնվում: Բայց դասի գնացող երեխաները պարզապես չեն կարող փակել իրենց աչքերը և քիթը տեղի ունեցողի առջև: Չէ որ բացի այն, որ վարքի շատ վատ օրինակ է աղբը որտեղ պատահի նետելը, դա վտանգավոր է նաև սանիտարահամաճարակաբանական տեսանկյունից»,- ասում են բնակիչները: Աղբանոցի հետևում կարելի է այրված փոքր վագոն տեսնել. այն այստեղ է արդեն մի քանի տասնամյակ:
Այդպես սեպտեմբերի 1-ը երեխաները և ուսուցիչները հանդիսավոր կերպով նշեցին աղբի մոտ: