ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում «Նովիչոկ»-ի արտադրության վերաբերյալ տվյալները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Նովիչոկ» խմբի նյութը Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում չի մշակվել: Այս մասին հաղորդում է NSN-ն:
Նա շեշտել է, որ Ռուսաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է այդ մասին:
Միաժամանակ գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում «ռուսական հետքի» ապացույցները բացակայում են:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ Խորհրդային Միությունում, ոչ էլ Ռուսաստանում, ի տարբերություն արևմտյան երկրների, «Նովիչոկ» պայմանական անվանումով գիտահետազոտական և նախագծման մշակումներ երբեք չեն իրականացվել»,- եզրափակել է Զախարովան: