Հյուսք, որպես այս տարվա սանրվածքային տենդենցներից մեկը (լուսանկարներ)
Մարիա Գրացիա Կյուրին և Պիերո Պաոլո Պիչիոլին սիրում են մազերի հյուսքը գլխի վրա, դրանում կարող ենք վերջնականապես համոզվել, եթե դիտենք Valentino-ի վերջին ցուցադրությունը, որի ժամանակ հյուսքը դարձել էր առանձին բաղադրիչ, որն ընգծում էր մոդելների հարթ սանրվածքը և հազիվ նկատելի դիմահարդարումը: Այս ցուցադրությունը, որոշ չափով նման էր աշուն-ձմեռ 2012-2013 ցուցադրությանը, որի ժամանակ մոդելները դասական հյուսքերով էին, որոնք ամրացված էին սև ժապավեններով: Իսկ հետո պատմությունը կրկնվեց գարուն-ամառ 2013 ցուցադրությանը, որտեղ ոճաբանները մոդելների մազերը հյուսք էին արել` տալով ավելի կանացի և քնքուշ տեսք: