Ինչու և ովքեր են «Իմ քայլում» մանդատները վայր դնում. պարզաբանել են պատգամավորները. 1in.am
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցներ էին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ինքը մտադրություն ունի Կառավարություն գնալ՝ Արդարադատության փոխնախարարի պաշտոնը ստանձնելու, ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը:,
Հարցին, թե ինչ է կատարվում խմբակցությունում, ինչու են անընդհատ պտտվում լուրեր, որ մանդատները որոշ պատգամավորներ, օրինակ, Գայանե Աբրահամյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գոռ Գևորգյան, Լուսինե Բադալյան և այլն, վայր են դնելու, ասաց, որ շատ հաճախ նման վերնագրեր հայտնվում են մամուլում, եթե բոլոր դրանք ճիշտ լինեին, հիմա «Իմ քայլ»-ի նախընտրական ցուցակը սպառված կլիներ, սակայն եթե կլինեն նման պատգամավորներ, որ կկայացնեն այդ տեսակ որոշում, իրենք պետք է իրենց պատճառները մեկնաբանեն:
Տեսանյութը՝ 1in.am