Լուսագյուղ գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17:51-ին քաղաքացին դիմել է ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Լուսագյուղ գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։