RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով չվերթներ չի կատարել. ամեն թռիչք շահութաբեր դառնալու համար Հայաստանի կողմից պետք է մոտ 20 հազար դոլարի չափով ֆինանսավորվեր. Հակոբ Ճաղարյան
RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ RyanAir ավիաընկերությունը չի պատրաստվում վերսկսել թռիչքները դեպի Հայաստան, քանի դեռ շուկան գտնվում է պասիվ վիճակում։
«Իմ հաշվարկներով՝ մեկ տոմսի նույնիսկ 200 դոլար, այլ ոչ՝ թմբկահարած 35 եվրո արժեքի և բոլոր 189 նստատեղերը զբաղեցնելու պարագայում անգամ ամեն մի թռիչք շահութաբեր դառնալու համար պետք է ֆինանսավորվեր Հայաստանի կողմից մոտ 20 հազար դոլարի չափով:
Ինձ հիմա հետաքրքրում է մի հարց.
1. Արդյո՞ք այդ գումարները կանխավճարով չեն տրել նրան...
Սրանից բխող հաջորդ հարցը.
2. Եթե այո, ապա կա՞ այդ գումարների հետբերման մեխանիզմ:
Եվ վերջում.
3. Ինչու՞ է պետք ֆինանսավորել օտարերկրյա ավիաընկերություններին ու հայտարարել ավիացիայում «հեղափոխական փոփոխությունների» մասին:
Տեղական ավիաընկերությունների հետ քննարկվե՞լ են արդյոք այդ «հեղափոխական» փոփոխությունների հնարավորությունը նրանց միջոցով:
ՀԳ. Ի՞նչ կարժենա (սուբսիդավորման տեսակետից) այդ փուչիկի պայթյունից խուսափելը»,- գրել է Ճաղարյանը: