Մինսկում ուժայինները ցրել են կանանց երթը. կան հարյուրավոր ձերբակալվածներ
Մինսկում անց է կացվել կանանց ավանդական երթ, որն ավարտվել է զանգվածային ձերբակալություններով:
Այս մասին հայտնում է «Evropeyskaya Pravda»-ն՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը:
Երթը սկսվել է կեսօրին, հարյուրավոր կանայք շրջել են քաղաքի փողոցներով՝ վանկարկելով «մենք հավատում ենք, կարող ենք, մենք կհաղթենք»:
Սկզբում երթը ընթացել է առանց միջադեպերի, ձերբակալությունները սկսվել են Եվրոպա առևտրի կենտրոնի դիմացի կայանատեղում: Քաղաքացիական հագուստով ուժայինները շրջապատել են երթի մասնակիցներին, կանայք կենդանի շղթա են կազմել, սակայն ուժայինները հերթով հանել են նրանց շղթայից և տարել: Հաղորդվում է, որ ձերբակալել են բացառապես բոլոր մասնակիցներին: