Կանադան դադարեցրել է Չինաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները
Կանադան դադարեցրել է Չինաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները: Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը, գրում է RT-ն:
«Ես չեմ տեսնում պայմաններ ներկա ժամանակում այդ քննարկումները շարունակելու համար»,- հայտնել է Շամպայնը Globe and Mail թերթին տված հարցազրույցում:
Իր խոսքով՝ Չինաստանը 2016-ի համեմատ 2020-ին շատ է փոխվել, և այդ ժամանակվա բոլոր նախաձեռնությունները պետք է վերանայվեն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է միջոցներ ձեռնարկել Առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ՝ Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների հարկերի ապօրինի բարձրացման՝ տրետեյան խմբի որոշման պատճառով: