Երկրի վրա 6 զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել
Երկրի վրա 6 զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Ուհանի եւ Բրիստոլի համալսարանների գիտնականների նոր հետազոտության մեջ, հաղորդում է Popmech-ը:
Նախկինում համարվել է, որ դրանք 5-ն են եղել, սակայն նոր հետազոտության մեջ նշվում է եւս մեկը՝ Կառնիական իրադարձությունը, որը տեղի է ունեցել մոտ 233 մլն տարի առաջ:
Այդ տեսությունը նոր չէ, սակայն գիտնականները եւս մեկ անգամ պնդում են, որ կլիմայի փոփոխությունը, որը հանգեցրել է Երկրի վրա հրաբուխների ժայթքման, հանգեցրել է ֆլորայի եւ ֆաունայի բազմաթիվ տեսակների անհետացման:
Վրանգելի լեռներում (ժամանակակից Կանադա) այդ ժայթքումներն իրենց գագաթնակետին են հասել 237 կամ 227 մլն տարի առաջ, եւ դա հանգեցրել է ածխաթթու գազի հզոր արտանետման, ինչն էլ հանգեցրել է գլոբալ տաքացման ու մոլորակի վրա տեղումների թվի ավելացման:
Կլիմատիկ փոփոխությունները փաստացի հանգեցրել են էկոհամակարգի նոր տեսակների ձեւավորման: Անհետացած կենդանիներին փոխարինել են նորերը: Մասնավորապես, Կառնիական իրադարձությունն ազդել է դինոզավրերի տարածման վրա: