Ճապոնիայում հսկայական ռոբոտները սկսել են մերչենդայզեր աշխատել
Ճապոնիայի բնակչության գրեթե մեկ երրորդը 65 տարեկան եւ 65-անց մարդիկ են: Երկիրը աշխատուժի պակաս ունի,այդ պատճառով ընկերությունները շատ հաճախ դիմում ենռոբոտների օգնությանը, հաղորդում է Popmech-ը:
FamilyMart ընկերությունն այս ամառ ռոբոտների առաջին թեստավորումն է անցկացրել: մեկ այլ ընկերությունը՝ Lawson, ներկայացրել է առաջին ռոբոտ օգնականին իր խանութներից մեկում:
Model-T երկու մետրանոց ռոբոտը մշակել է Telexistence ճապոնական ընկերությունը: Այն կառավարում է գրասենյակից օպերատորը:
Ռոբոտի յուրաքանչյուր ձեռքի վրա 3 մատ կա, որոնց օգնությամբ այն կարողանում է դասավորել դարակները շշերով:
Ռոբոտի առավելությունն այն է, որ անձնակազմը չի ծանրաբեռնվում, բացի այդ, կարելի է կառավարել ռոբոտին տնից, ինչը հատկապես կարեւոր է ներկայիս սոցիալական հեռավորության պայմաններում: