Business Insider-ը ներկայացրել է, թե ինչպիսին կլինի iPhone 12-ը
Business Insider-ը փորձել է ներկայացնել, թե ինչպիսին կլինի iPhone 12-ը՝ հիմնվելով նորացված iPad Air եւ Pro պլանշետների բնութագրերի վրա: Apple-ը դրանք ցուցադրել է սեպտեմբերի 15-ի իր ավանդական շնորհանդեսին:
Նոր iPad Air-ում կլինի A14 պրոցեսոր, 5 նմ-անոց չիպ, որում տեղավորում էն 40%-ով ավելի շատ տրանզիստորներ, քան անցյալ տարի Apple-ի թողարկած A13-ը: Ինչպես հայտարարել է ընկերությունը, նոր պրոցեսորը կլինի զգալիորեն ավելի արտադրողական եւ ավելի էներգաարդյունավետ, քան նախորդը: Apple-ը A շարքի բոլոր նորագույն չիպերը տեղադրում է նաեւ նոր սմարթֆոնների մեջ՝ սկսած iPhone 4-ից: Իսկ այս մոդելի A4 պրոցեսորն ընկերությունն առաջին անգամ տեղադրել է առաջին սերնդի iPad-ի մեջ, գրում է Forbes- ը:
Նոր iPhone 12-ը, ամենայն հավանականությամբ, հագեցած կլինի A14 պրոցեսորով, եզրակացնում է պարբերականը: Դա հաստատում է նաեւ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի հոդվածը, որը Apple-ի արտադրանքի վերաբերյալ բազմաթիվ արտահոսքերի աղբյուրն է:
IPhone 12-ի դիզայնը եւս կարող է նման լինել Apple-ի նոր սերնդի պլանշետներին, կարծում է Business Insider-ը: Ի տարբերություն կլոր եզրերով նախորդների, iPad Air-ի եւ Pro-ի նոր դիզայնը նման է 2012-ին թողարկված iPhone 5-ին: Այս հատկությունը կարող է դառնալ «խնձորային» սմարթֆոնի նոր մոդելի առանձնահատկությունը: