Թուրքիան դեռ չի ակտիվացրել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը
Թուրքիան դեռ չի ակտիվացրել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ համակարգը գնվել է, քանի որ երկիրը դրա կարիքը ուներ:
CNNTürk-ին տված 2-ժամյա հարցազրույցում նա նշել է, որ զինծառայողներն ավելի հստակ կարող են բացատրել ընթացիկ իրավիճակը:
Ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության վերջին համակարգերի վաճառքը, որը ճգնաժամ է առաջացրել Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել էր 2019 թվականի հուլիսի կեսերից: Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը, իսկ չեղարկեց վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ սպառնաց պատժամիջոցներ կիրառել CAATSA-ի համաձայն: Անկարան հրաժարվեց զիջումների գնալ: Թրամփի վարչակազմը դեռ չի իրագործել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր սպառնալիքը: